Վաշինգտոնում կրակոցները հետաքննվում են՝ որպես հնարավոր ահաբեկչական հարձակում
ԱՄՆ
ԱՄՆ-ն Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած կրակոցները հետաքննում է՝ որպես միջազգային ահաբեկչության հնարավոր ակտ, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ իրավապահ մարմինների երկու բարձրաստիճան պաշտոնյայի։
«ՀԴԲ-ն կրակոցները կհետաքննի՝ որպես հնարավոր ահաբեկչական ակտ», - նշվում է հաղորդագրության մեջ։
Պաշտոնյաների խոսքով՝ կասկածյալը, որը ենթադրաբար օգտագործել է ատրճանակ, նույնականացվել է՝ որպես Աֆղանստանի քաղաքացի։ Իրավապահ մարմինները շարունակում են պարզել նրա ինքնությունը։
Դրդապատճառը դեռևս պարզված չէ։
ՀԴԲ-ի տնօրեն Քեշ Պատելը հայտարարել է, որ գործը կդիտարկվի՝ որպես հարձակում դաշնային իրավապահ մարմինների աշխատակիցների վրա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան