Ֆրանսիայում չորս անձի, այդ թվում՝ 2 երկու ռուսի, կասկածում են լրտեսության մեջ
Աշխարհ
Ֆրանսիայի ոստիկանությունը լրտեսության կասկածանքով ձերբակալել է չորս անձի, այդ թվում՝ Ռուսաստանի 2 քաղաքացիների, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Փարիզի դատախազությանը։
Ձերբակալվածներից մեկը՝ Աննան, կրկնակի քաղաքացիություն ունի։ Ֆրանսիական DGSI հետախուզական գործակալությունը նրան հետևում է հունվարից։ Իրավապահ մարմինները նաև ձերբակալել են Ֆրանսիայի՝ երկու և մեկ Ռուսաստանի քաղաքացու։
Քննիչները կարծում են, որ կինը զբաղվել է հետախուզական տվյալներ հավաքելով. նա փորձել է տվյալներ ստանալ ֆրանսիական ընկերությունների ղեկավարներից և հիմնադրել է SOS Donbas ասոցիացիան, որը դեմ է Ուկրաինային զենքի մատակարարմանը։
Ֆրանսիական իշխանությունները պաշտոնապես չեն նշել այն երկիրը, որի շահերից աշխատում էին լրտեսները։ Աննային այժմ սպառնում է 45 տարվա ազատազրկում և 600 000 եվրո տուգանք։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան