Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ կապի տարբեր ուղիներ ունի․ Պեսկով
Ռուսաստան
Ռուսաստանը Միացյալ Նահանգների հետ կապի տարբեր ուղիներ ունի։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Известия թերթը։
Ավելի վաղ Աբու Դաբիում տեղի են ունեցել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև բանակցություններ։ Politico-ի տվյալներով՝ այդ բանակցությունների ընթացքում ռուսական կողմին ներկայացվել է հակամարտության կարգավորման ԱՄՆ թարմացված ծրագիրը։
«Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ինքը ոչինչ չունի ասելու այս հարցի վերաբերյալ, և որ Մոսկվան Վաշինգտոնի հետ կապի տարբեր ուղիներ ունի», - թերթը մեջբերում է Պեսկովի խոսքերը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան