Եվրահանձնաժողովում գնահատել են Ուկրաինան բաժանելու գաղափարը
Համաշխարհային Մամուլ
Չի կարելի թույլ տալ Ուկրաինայի բաժանումը ապագայում, քանի որ դա նախադեպ կդառնա հաջորդ պատերազմների և հակամարտությունների համար։ Նման հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նրա խոսքը մեջբերում է The Guardian-ը։
«Եթե այսօր մենք լեգիտիմացնենք և ձևականացնենք սահմանների քայքայումը, վաղը նոր պատերազմների դռները կբացենք, ինչը մենք թույլ տալ չենք կարող», - ասել է ԵՀ ղեկավարը:
Նա ընդգծել է, որ ինքնիշխան պետության միակողմանի բաժանումն անհնար է, և որ սահմանները չի կարելի ուժով փոխել: Բացի այդ, ֆոն դեր Լեյենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը ցույց չի տվել ուկրաինական հակամարտության կարգավորման իրական պատրաստակամություն:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան