Ռուսաստանն առաջարկում է ՀԱՊԿ-ի համար նոր հակաահաբեկչական ռազմավարություն մշակել. Պուտին
Ռուսաստան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը առաջարկում է կազմակերպության համար մշակել ահաբեկչության դեմ պայքարի նոր ռազմավարություն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Պուտինի խոսքով՝ ռազմավարությունը կմշակվի ՀԱՊԿ-ում՝ Ռուսաստանի նախագահության ընթացքում։
«Մենք պլանավորում ենք համատեղ սկսել ՀԱՊԿ-ի համար ահաբեկչության դեմ պայքարի նոր ռազմավարության մշակումը։ Մենք կձգտենք անել այն ամենն, ինչ անհրաժեշտ է ծայրահեղականության դեմ հետագայում վճռականորեն պայքարելու համար», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանը, կազմակերպության իր գործընկերների հետ միասին, կշարունակի բացահայտել և վերացնել միջազգային ահաբեկչական կազմակերպությունները և դրանց բջիջները, ինչպես նաև խափանել դրանց ֆինանսավորման ուղիները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան