ԵՄ-ը մեղադրել է ԱՄՆ-ին՝ Ուկրաինայում կայուն խաղաղությունը խախտելու մեջ
Աշխարհ
Եվրոպական խորհրդարանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի «քաղաքական երկիմաստությունը» խաթարում է Ուկրաինայում կայուն խաղաղություն հաստատելու գործընթացը։ Այս մասին ասված է ԵՄ օրենսդիր մարմնի պատրաստած նախագծում, որտեղ նշվում է, որ Վաշինգտոնի քաղաքականության անորոշությունը կարող է վնասել բանակցային առաջընթացին։
Միաժամանակ ԵԽ-ն ընդգծում է, որ, չնայած քննադատությանը, անհրաժեշտ է շարունակել համագործակցությունը ԱՄՆ-ի և այն գործընկերների հետ, որոնք կիսում են նույն արժեքները։ ԵՄ-ն փորձում է պահպանել միասնական մոտեցում, սակայն մտահոգված է ամերիկյան կողմի հակասական ազդակներով։
Ռեզոլյուցիայի շուրջ քվեարկությունը նախատեսված է նոյեմբերի 27-ին։ Ավելի վաղ The New York Times-ը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահի նոր հատուկ ներկայացուցիչը՝ Դեն Դրիսկոլը, Կիևում եվրոպացի դիվանագետներին հորդորել է արագացնել խաղաղ կարգավորման ուղղությամբ քայլերը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան