Ուկրաինան հայտարարում է՝ ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության ծրագրից հանվել է ամնիստիայի կետը
Ռուսաստան
ԱՄՆ–Ուկրաինա բանակցություններից հետո Վաշինգտոնի խաղաղության ծրագրից հանվել է պատերազմական հանցագործությունների համար կողմերի ամնիստիայի մասին կետը։ Այս մասին DW–ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինան՝ ընդգծելով, որ թեման «շատ հակասական է» և հակասում է արդարության պահանջին։
Դեսպանն ասել է, որ ամնիստիայի մասին կետը երբեք չի ներառվել վերջնական 19 կետերի մեջ, քանի որ առաջացրել էր բազմաթիվ թյուրըմբռնումներ։ Նրա խոսքերով՝ ծրագրից հանված մնացած դրույթները Կիևը դեռ պետք է քննարկի եվրոպացի գործընկերների հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ժնևում կայացած կիրակնօրյա բանակցություններից հետո խաղաղության ծրագիրը կրճատվել է մեկ երրորդով՝ 28 կետից հասնելով 19-ի։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան