Թուրքիան կարող է զորքեր ուղարկել Ուկրաինա
Թուրքիա
Թուրքիան չի բացառում, որ հրադադարի հաստատումից հետո կարող է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ տարածաշրջանում «անվտանգություն և կայունություն» ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, գրում է TRT World-ը։
«Առաջին հերթին, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պետք է հրադադար հաստատվի։ Դրանից հետո պետք է որոշվի առաքելության շրջանակը՝ հստակ սահմանված մանդատով և յուրաքանչյուր երկրի մասնակցության մակարդակով։
Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են աջակցել ցանկացած նախաձեռնության, որը անվտանգություն և կայունություն կապահովի մեր տարածաշրջանում», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)