ԱՄՆ-ն կվերացնի թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված բոլոր անձանց․ Պենտագոնի ղեկավար Հեգսեթ
ԱՄՆ
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը խոստացել է, որ ԱՄՆ-ն կվերացնի իր սահմաններից դուրս թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված յուրաքանչյուր անձի։ ՌԻԱ Նովոստին մեջբերել է Հեգսեթի խոսքերը Դոմինիկյան Հանրապետություն կատարած այցի ժամանակ։
«Եթե դուք նարկոահաբեկիչ եք, որը ցանկանում է մաքսանենգ ճանապարհով թմրանյութեր տեղափոխել ԱՄՆ, մենք ձեզ կվերացնենք։ Մենք հստակ գիտենք, թե ում ենք թիրախավորում և ինչու։ Եթե դուք ներգրավված եք նման գործողություններում, մենք ձեզ կսպանենք», - հայտարարել է նա։
Սա Հեգսեթի առաջին նման հայտարարությունը չէ. նա բազմիցս խոստացել է վերացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված յուրաքանչյուր անձի՝ Վենեսուելայում ԱՄՆ-ի թմրանյութերի դեմ պայքարի գործողության շրջանակներում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան