Ով կօգնի Թրամփին Չինաստանի դեմ պայքարում․ Politico
Համաշխարհային Մամուլ
Թրամփի վարչակազմը ստեղծում է հինգ երկրներից բաղկացած կոալիցիա՝ Չինաստանի գերիշխանությանը հակազդելու համար հանքանյութերի արդյունահանման, արհեստական բանականության և տեխնոլոգիաների ոլորտում, հաղորդում է Politico-ն:
Հրապարակման համաձայն՝ դեկտեմբերի 12-ին կստորագրվի հռչակագիր, որը կմիավորի Սինգապուրը, Ավստրալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և Իսրայելը։ Միասին նրանք կաշխատեն կարևորագույն հանքային ռեսուրսների պակասը լուծելու ուղղությամբ։ Թրամփի վարչակազմը նաև մտադիր է ընդլայնել կոալիցիան՝ ներառելով հանքային, տեխնոլոգիական և արտադրական ռեսուրսներ ունեցող այլ երկրներ։
Politico-ն հաղորդում է, որ հռչակագրի ընդունումը կնվազեցնի կարևորագույն հանքային ռեսուրսներում չինական ներդրումները և կհարթի համատեղ հետազոտությունների և ենթակառուցվածքների զարգացման ճանապարհը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ