Օրբանը Եվրամիությանը մեղադրել է «Ռուբիկոնն անցնելու» փորձի մեջ
Աշխարհ
Եվրոպական Միության Խորհրդի կողմից ռուսական ակտիվների մշտական սառեցման հնարավոր որոշումը «անդառնալի» վնաս կպատճառի տարածաշրջանային միությանը։ Այս մասին գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցի իր էջում։
Նրա խոսքով՝ Բրյուսելը շուտով «կանցնի Ռուբիկոնը»։
«Կեսօրին տեղի կունենա գրավոր քվեարկություն, որը անդառնալի վնաս կպատճառի ԵՄ-ին։ Քվեարկության առարկան սառեցված ռուսական ակտիվներն են», - ասվում է հայտարարության մեջ։
Օրբանը նշել է, որ մինչ օրս ռուսական ակտիվների սառեցման երկարաձգման հարցը Եվրամիությունում բարձրացվել է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։ Անդամ պետությունները միշտ միաձայն քվեարկել են այս հարցի շուրջ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ