Ի՞նչ եմ արել, որ ԱԱԾ-ն մոտենա. Տեր Մաշտոցը կզեղչի՞ Վեհափառի անունը՝ Փաշինյանի ներկայությամբ (տեսանյութ)
ՔաղաքականՄինչ այս պահը հայտնի չէ, թե ով է Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ բնակավայրի եկեղեցում պատարագ մատուցելու, որին մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց տվյալ եկեղեցու քահանա տեր Մաշտոց Ստեփանյանը։
«Ես էլ կարող եմ մատուցել, ի՞նչ խնդիր կա»,–ասաց նա։
Դիտարկմանը՝ մարդիկ ուզում են իմանալ՝ պատարագի ժամանակ զեղչվելո՞ւ է կաթողիկոսի անունը, թե ոչ, որպեսզի որոշեն՝ գալ, թե չգալ, նա արձագանքեց. «Ովքեր ուզում են, թող գան, ովքեր չեն ուզում... եկեղեցու դռները բոլորի առաջ բաց են, ոչ մի արգելք չկա, ովքեր չեն ուզում, Աստված իրենց հետ։
Ես պատարագ մատուցելուց կորոշեմ՝ զեղչել, թե ոչ։ Դուք ժամանակից առաջ մի անցեք։ Ես ոչ մեկին չեմ միացել, ես ունեմ իմ անձնական կարծիքները»։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ