Միհրան Հակոբյանի ծեծի դեպքով 4 անձ է ձերբակալվել
Իրավունք
ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ և համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։ Նրանք կներկայացվեն Քննչական կոմիտե:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին մի խումբ դիմակավորված տղամարդիկ հարձակվել են նախկին պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Միհրան Հակոբյանի վրա ու ծեծել նրան: Դեպքը տեղի է ունեցել կեսօրին ու հանրային վայրում՝ «Դալմա մոլ»-ի ետնամասում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ