ACBJJ 20. Հայտնի է Արման Ծառուկյանի մրցակիցը
Սպորտ
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք ACBJJ 20 մրցաշարի գրեփլինգ գոտեմարտում կմրցի Աբդուլ-Ազիզ Աբդուլվախաբովի հետ։
Ծառուկյանի և ACA-ի անկախ քաշային կարգի մարտիկների վարկանիշային աղյուսակի առաջատարի գոտեմարտը կանցկացվի 80 կգ քաշային կարգում, և դա կլինի օրվա գլխավոր իրադարձությունը։
Հիշեցնենք, որ Արմանը դեկտեմբերի 30-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայանալիք Hype Fighting Championship-ի մրցաշարում գրեփլինգի կանոններով ևս մեկ մենամարտ կանցկացնի։ 29-ամյա Ծառուկյանի մրցակիցը կլինի UFC-ի կիսամիջին քաշային կարգի մարտիկ Շարա Բուլետը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ