Հայ շախմատիստները՝ Ղազախստանում անցկացված մրցաշարի հաղթողներ
Սպորտ
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը դարձել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված «Kazakhstan Chess Cup 2025» շախմատի շրջանային մրցաշարի հաղթողներ, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Տղամարդկանց մրցաշարում Արամ Հակոբյանը 11 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող:
Կանանց մրցաշարում Մարիամ Մկրտչյանը նույնպես վաստակել է 7.5 միավոր և կիսել 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ