Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց։
Որոշումը կայացրեց Կարեն Ֆարխոյանը` այն նույն դատավորը, որը կալանքի որոշում էր կայացրել։
Փաստաբան Ռոման Ահարոնյանը Armenia Sputnik–ին հայտնեց, որ դատարանի որոշումը կբողոքարկեն։
Հիշեցնենք, որ Մկրտիչ սրբազանին մեղադրում են օրինական հավաքներին մասնակցությունը խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաեւ քվեարկության արդյունքների վրա ազդելու համար։
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է հոկտեմբերի 16-ից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ