Եթե ԱՄՆ նախագահի առջև հստակ, նպատակաուղղված և սրտացավորեն դրվի Բաքվի բանտերից մերոնց ազատ արձակելու խնդրանքը, մեծ է հաջողության հասնելու հավանականությունը. Աշոտյան
Հրապարակումներ
ՀՀԿ փոխնախագհահ Արմեն Աշոտյանը գրել է.
«Բելառուսի նախագահը Թրամփի խնդրանքով ազատ է արձակել 123 քաղբանտարկյալի, այդ թվում՝ երկարաժամկետ ազատազրկման դատապարտված։
Երկու հետևություն մեզ համար.
1. Եթե ԱՄՆ նախագահի առջև հստակ, նպատակաուղղված կերպով և սրտացավորեն դրվեր (դրվի) Բաքվի բանտերից մերոնց ազատ արձակելու խնդրանքը, մեծ է հաջողության հասնելու հավանականությունը։
2. Եթե ԱՄՆ նախագահի առջև հայ ժողովրդի կողմից (Հայաստանում, ամերիկահայերի, մյուս Սփուռքի) առաջ քաշվի մեր քաղբանտարկյալների ազատության հարցը, ապա մեծ է հավանականությունը որոշակի, եթե ոչ ամբողջական հաջողության։
Ի՞նչ եք կարծում, ի վիճակի՞ ենք համազգային ջանքերով այդ հարցերը բարձրացնել։
Օրինակ, ցանցային և պերմանենտ աշխատանքից բացի, մի 30 000-անոց հանրահավաք կազմակերպել ԱՄՆ նախագահին ուղղված իմ նշած երկու հարցերի շուրջ»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ