«Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, թե Արցախի կորուստը․ Լիլիթ Գալստյան
Հրապարակումներ
ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․
«Եվ, այնուամենայնիվ, դժվարանում եմ հասկանալ, թե «թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝
Իր 5000 զավակների եղերական մահը՞,
Երեքհազարամյա հայկական Արցախի էթնիկ զտումն ու կորուստը՞,
Բաքվում հայ ռազմագերիների ու Արցախի քաղաքական ղեկավարության կեղեքումն ու մեր հավաքական նվաստացումը՞
Արևմտյան Ադրբեջանի օրեցօր մոտեցող ուրվականը՞,
Ադրբեջանական զորամիավորումների կողմից բռնազավթված ՀՀ 210 քառկմ-ը՞,
1700 -ամյա Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու թրքաբարո ասպատակությունը՞,
Արցախի հոգևոր և մշակությաին ժառանգության բարբարոսական ոչնչացումը՞,
Հայաստանի միջազգային նվաստացումը՞ ,
Շարունակվող կապիտուլյացիա՞ն,
Քաղաքական բանտարկյալների առկայությունը՞,
Խորացող բռնատիությունը՞,
Մեղրիից պոկվող միջանցքը՞,
Պառակտված ու խելագարության շեմին ապրող հասարակությունը,
Թե՞ համապարփակ կոլապսը,
ԻՆՉԸ՞․․․»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ