Լուկաշենկոն նվերներ է ուղարկել Թրամփին ու նրա կնոջը
Համաշխարհային Մամուլ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրել է սրբապատկեր, իսկ նրա կնոջը՝ Մելանիային՝ զարդ, հաղորդում է «Բելառուս 1» հեռուստաալիքը։
Նվերները հանձնվել են Բելառուսում ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի միջոցով՝ դեկտեմբերի 12-13-ը տեղի ունեցած բանակցություններից հետո։ Հեռուստաալիքը բացատրել է, որ Լուկաշենկոն ԱՄՆ առաջին տիկնոջը նվիրել է բելառուսական մոտիվներով նրբագեղ զարդ, իսկ ամերիկացի առաջնորդին՝ Սուրբ Նիկողայոսին նվիրված հատուկ արժեք ունեցող քրիստոնեական սրբապատկեր։
Ռեպորտաժում նաև երևում է, թե ինչպես է Բելառուսի նախագահը Քոուլին մի քանի նվերների տուփեր հանձնում և նշում դրանց հասցեատերերին։ Լուկաշենկոն նաև հանձնարարել է ամերիկյան կողմին փոխանցել խմիչքներ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ