Քամալա Հարիսը կարող է 2028 թվականին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում
ԱՄՆ
ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը կարող է կրկին առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում, հաղորդում է Axios-ը։
Լրագրողների տվյալներով՝ Հարիսը անցյալ շաբաթ մի քանի քայլ է ձեռնարկել, որոնք Դեմոկրատական կուսակցության պաշտոնյաները դիտարկում են՝ որպես իր նոր նախագահական քարոզարշավի մեկնարկ։ Մասնավորապես, դեկտեմբերի 12-ին Լոս Անջելեսում ունեցած ելույթի ժամանակ նա շեղվել է իր առաջին քարոզարշավի հռետորաբանությունից, որով նա աջակցել է ԱՄՆ նախկին նախագահ և կուսակից Ջո Բայդենի քաղաքականությանը, և քննադատել է երկու կուսակցություններին էլ։ Նա նշել է, որ և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականները չեն կարողացել արդարացնել հանրության վստահությունը։
2024 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Հարիսը պարտվել է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ