Ինչ են խնդրել Զելենսկին ու Ռյուտեն ֆոն դեր Լեյենին. FT
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն խնդրել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին չպատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը՝ վախենալով, որ նա կհրաժարվի Կիևին ցուցաբերած աջակցությունից, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Զելենսկին և Մարկ Ռյուտեն անցյալ շաբաթ խնդրել են ֆոն դեր Լեյենին չքննադատել Թրամփին՝ ի պատասխան նրա հարձակման», - նշել է հրատարակությունը։
Հրապարակումը նաև նշել է, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները վրդովված են ֆոն դեր Լեյենի լռությունից ԱՄՆ վարչակազմի կոշտ հայտարարությունների վերաբերյալ։ Աղբյուրների համաձայն՝ որոշ առաջնորդներ նույնիսկ առաջարկել են շրջանցել Բրյուսելը՝ որպես Թրամփի և նրա թիմի հետ հաղորդակցման միջոց։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ