Կալլասը հրաժարվել է Ռուսաստանի անվտանգության երաշխիքներից
Աշխարհ
Ռուսաստանին «անվտանգության որևէ երաշխիք պետք չէ». դրանք պետք է տրամադրվեն «բոլորին», - ասել է Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։
Մեկնաբանելով Ուկրաինայի անվտանգության երաշխիքները՝ նա նշել է, որ դրանք չպետք է լինեն «թղթեր կամ խոստումներ»։ Քաղաքական գործիչը շեշտել է, որ դրանք պետք է լինեն իրական զորքեր և ինքնապաշտպանության հնարավորություն։
ԵՄ դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը «վերջին հարյուր տարվա ընթացքում հարձակվել է առնվազն 19 երկրի վրա», իսկ որոշների վրա՝ «երեք կամ չորս անգամ»։ Նա չի մանրամասնել, թե որ երկրներին ի նկատի ունի։
«Այս երկրներից ոչ մեկը երբեք չի հարձակվել Ռուսաստանի վրա, ուստի Ռուսաստանը անվտանգության որևէ երաշխիքի կարիք չունի։ Բոլոր մյուսներին անվտանգության երաշխիքներ են պետք», - ասել է Կալլասը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ