Թրամփը որոշել է նոր կառույցով գերազանցել Փարիզի հայտնի տեսարժան վայրը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է գերազանցել Փարիզի հայտնի տեսարժան վայրը՝ Հաղթական կամարը։ Նա այս մասին հայտարարել է Սպիտակ տանը կազմակերպված Սուրբ Ծննդյան ընդունելության ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ Թրամփի՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը աշխարհի միակ խոշոր քաղաքն է, որը չունի հաղթական կամար։
«Սա կգերազանցի մյուս բոլորին», - ասել է Թրամփը՝ խոստանալով կառուցել իր սեփական նմանատիպ կառույցը։
Կառույցը, նրա խոսքով, կնմանվի Փարիզի Հաղթական կամարին, բայց կգերազանցի այն ամեն ինչով։
Կամարը կգտնվի Լինքոլնի հուշարձանի հակառակ կողմում։
2025 թվականի հոկտեմբերին Թրամփն արդեն հայտարարել էր կամարը ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ տեղադրելու իր մտադրության մասին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ