Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Մեկնարկել է քոլեջների հեռակա ուսուցման հայտերի ընդունումը․ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է Ջրհեղեղներ, վթարներ ու անկարգություններ․ ուշագրավ կադրեր ողջ աշխարհից #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին Սլովենիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան․ Միրզոյանն ու Կայզերը շարունակել են բանակցությունները Համբարձում Մաթևոսյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել WhatsApp-ում և Telegram-ում Ես հստակ հարց եմ տալիս՝ ակնկալում եմ միանշանակ պատասխան՝ այո՞, թե՞ ոչ. Ֆարմանյանը՝ Առուստամյանին Ղազարյանը՝ Առուստամյանին․Ինչպե՞ս եք հասցրել կապ ունենալ կոռուպցիայի մեջ մեղադրված անձի հետ Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «Լույս» հիմնադրամ COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման 

Առաջարկվում է ևս մեկ հնարավորություն ընձեռել և մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը հաշվառել առկա ինքնակամ կառույցները

Քաղաքական

2021 թվականին ընդունված ինքնակամ կառույցների կառուցապատման օրինականացման գործառույթները կանոնակարգող օրենսդրական փաթեթով սահմանվել էր արգելք, որով օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված որևէ ինքնակամ շինություն այլևս օրինականացման ենթակա չէր: Կառավարությունը զուգահեռ հաստատել էր ինքնակամ կառույցների հաշվառման կարգը՝ յուրաքանչյուր բնակավայրի համար սահմանելով ժամկետ: Երևանի համար ժամկետ սահմանվել էր մինչև 2022 թվականի ավարտը, քաղաքային բնակավայրերի, խոշորացված համայնքների համար՝ մինչև 2023 թվականի ավարտը, իսկ գյուղական բնակավայրերի համար՝ մինչև 2024 թվականի ավարտը: Կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարան էր ներմուծվել մոտավորապես 70000 ինքնակամ շինություն:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում դեկտեմբերի 15-ին քննարկվել է ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

2021 թվականին իրականացվել է նաև Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի օդային լուսանկարահանում: Այս լուսանկարներն ինտեգրվել են կադաստրային քարտեզին: Այդ ամենը տեղադրված է Ազգային գեոպորտալում:

Սուրեն Թովմասյանի խոսքով՝ բնակչության մի հատված տարբեր պատճառներով չէր հասցրել հաշվառել իր ինքնակամ կառույցը, ինչի առթիվ ստացվել են բազմաթիվ դիմում-բողոքներ, որոնցով պայմանավորված էլ առաջարկվում է օրենսդրական նոր կարգավորում:

Առաջարկվում է ինքնակամ շինությունը կապակցել օդային լուսանկարին (օրթոֆոտոլուսանկար), որն արձանագրում է 2021 թվականի իրավիճակը: «Նկարին նայելով՝ փաստացի տեսնում ենք այդտեղ կա՞ շինություն, թե՝ ոչ»,- նշել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը: Օդային լուսանկարի վրա կառուցման տարեթիվը հաստատող ինքնակամ շինությունների կառուցապատողները մեկ տարվա ընթացքում կրկին հաշվառման դիմելու հնարավորություն կունենան:

Բազմաբնակարան շենքերի ներսում գտնվող ինքնակամ հատվածների պարագայում (դրանք օդային լուսանկարում հնարավոր չի լինի նշմարել) վարչարարության համար համապատասխան հաշվառում ներկայացնող չափագրողներից լրացուցիչ տվյալներ կպահանջվեն: «Մենք նախատեսում ենք, որ մոտ 70.000 միավորի կարգի հաշվառում կլինի ինքնակամ շինությունների»,- ընդգծել է Սուրեն Թովմասյանն ու կոչ արել քաղաքացիներին օրենքն ընդունվելուց հետո հաշվառման համար անմիջապես դիմել որակավորված մասնագետներին և չսպասել վերջնաժամկետի ավարտին:

Հարակից զեկույցում Ալխաս Ղազարյանը կարևորել է օրենսդրական առաջարկի ընդունումը:

Հարցուպատասխանի ու ելույթների ձևաչափում անդրադարձ է եղել որակավորված չափագրողների թվին, քաղաքացիների համար կադաստրային քարտեզի պատճառով առաջացած խնդիրներին, ինքնակամ շինությունների հաշվառման գործընթացին: Կարևորվել է քաղաքացիների իրազեկումն օրենսդրական փոփոխության ու գործընթացի վերաբերյալ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբՄեկնարկել է քոլեջների հեռակա ուսուցման հայտերի ընդունումը․ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն էՋրհեղեղներ, վթարներ ու անկարգություններ․ ուշագրավ կադրեր ողջ աշխարհից#ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՍլովենիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան․ Միրզոյանն ու Կայզերը շարունակել են բանակցություններըՀամբարձում Մաթևոսյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել WhatsApp-ում և Telegram-ում Ես հստակ հարց եմ տալիս՝ ակնկալում եմ միանշանակ պատասխան՝ այո՞, թե՞ ոչ. Ֆարմանյանը՝ Առուստամյանին Ղազարյանը՝ Առուստամյանին․Ինչպե՞ս եք հասցրել կապ ունենալ կոռուպցիայի մեջ մեղադրված անձի հետԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «Լույս» հիմնադրամԹրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումներըCOP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանմանՎարդևանյան․ Իշխանություն լինելը հեշտ չէ․ ձեր գործը մարդկանց խնդիրները լուծելն է, ոչ թե հաղթանակներ վերագրելըՔենիայում Էբոլայի 9 դեպք է հաստատվել․ իշխանությունները հույս ունեն երկու ամսում վերահսկել բռնկումը ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ԱՄԷ ծառայությունների առևտրի և ներդրումների ազատականացման համաձայնագիրըԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել «Լիվերպուլի» 60 միլիոն ֆունտի խաղադրույքն արդարանում է․ Ժակեն տպավորում է իր խաղով Թող քաղաքական հետապնդումները դադարեցվեն, հետո խոսենք հնարավոր գործողությունների մասին. ՎարդեւանյանԵրևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել էԱՄՆ-ում երեք եղբայրներ դատապարտվել են 30 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց բռնաբարելու համարՆույն անձանց միջև բռնության կրկնակի դեպքերը 2026-ի առաջին կիսամյակում հասել են 230-ի. ՆԳՆ նախարարԱվտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱրգենտինայում հաստատել են Բոլսոնարոյի սահմանային անցումը Ծավի խմելու ջրում սնդիկի թույլատրելի մակարդակի գերազանցում չի արձանագրվել․ ԱՆՓաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը2023 թվականին շոգը ռեկորդային թվով մարդկանց կյանք է խլելՀերթական անգամ կառավարության սարքած բորշչն ենք տեսնում, ԱԳՆ-ի վրա առևտրի «բանծիկ» ինչի կպցրիք (տեսանյութ) Ստամբուլում շենք է փլուզվել․ փրկարարները որոնողական աշխատանքներ են սկսելil Giornale. Մելոնին կասեցրել է Ուկրաինային տրամադրվող օգնությունը մինչև ԱՄՆ ընտրություններըԱԺ-ն վավերացրել է ԱՄԷ-ի հետ ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 46 մարդՀՀ-ում այսպիսի վատ տնտեսական առևտրային դինամիկա չի եղել. Կարապետյան (տեսանյութ) Ավտովթար Վանաձորում․ երկու «Opel»-ների բախման հետևանքով 19-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոցՉինաստանի ԱԳՆ-ը չի մանրամասնել, թե արդյոք Մբապեի ներողությունը կհանգեցնի բոյկոտի մեղմացմանըՄոսկվան և Երևանը պատրաստվում են փոխել դեսպաններին․ ովքեր կփոխարինեն Կոպիրկինին և Արսենյանին Reuters. Կատարը Իրանին է ներկայացրել Միացյալ Նահանգների հետ հակամարտությունը դադարեցնելու մասին համաձայնագրի նախագիծՊապոյան․ Ռուսական ոսկին Հայաստանով անցել է ԱՄԷ, բայց մենք ոչինչ չենք շահել (տեսանյութ) Նիդերլանդները պատրաստ է աջակցել ՀՀ-ի ժողովրդավարական առաջընթացին և ԵՄ-ի հետ կապերի խորացմանը․ դեսպանՉինաստանը հայտարարել է, որ Թայվանը վաճառում է իր հիմնական արդյունաբերությունները՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համարԻ՞նչ մեդալներ բերեցին հայ սպորտսմենները, ինչպե՞ս են զգում իրենց մեդալակիրները (տեսանյութ) Ազգային ժողովը վավերացրեց TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրըԶելենսկին հայտնել է, թե ամսական քանի Patriot հրթիռ է ուղարկում ԱՄՆ-ըԱննկարագրելի է՝ դու և ընկերդ դառնում եք Աշխարհի առաջնության չեմպիոն և մեդալակիր, երազանքը կատարվեց (տեսանյութ) Թրամփը նշել է, որ Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները պարտադիր չէ, որ ուղիղ լինենՕլեշկիում հրադադարի գոտին ընդլայնվել է. Կոչ ՌԴ-ում՝ արգելել Շիրակի մարզպետի մուտքը երկիրԹուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովըԷս կառավարությունը սիրում ա ուրիշի սեփականությունը խլի, այս երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան (տեսանյութ) ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված