ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական անվտանգության երաշխիքներ կտրամադրի․ Լեհաստանի վարչապետ Տուսկ
Աշխարհ
Միացյալ Նահանգները ռազմական անվտանգության երաշխիքներ կտրամադրի Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը եվրոպացի առաջնորդների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցից հետո, գրում է Onet-ը։
«Սա առաջին անգամն է, որ ես լսում եմ ամերիկացի բանակցողներից, և պարոն ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը միանշանակ հայտարարել է, որ Ամերիկան անվտանգության երաշխիքներ կտրամադրի Ուկրաինային այնպես, որ ռուսները չկասկածեն, որ ԱՄՆ պատասխանը կլինի ռազմական», - ասել է Լեհաստանի վարչապետը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ