61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Սպորտ
Փարիզի դատարանը Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ–ին պարտավորեցրել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն վճարել 61 միլիոն եվրո 2024թ. գարնանը չվճարած աշխատավարձի եւ բոնուսի դիմաց, հաղորդում է RMC Sport–ը։
2024թ. ամռանը Մբապեն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։
2024թ. սեպտեմբերին Ֆրանսիայի ֆուտբոլային լիգան ՊՍԺ–ին պարտավորեցրել էր Մբապեին վճարել 55 միլիոն եվրո։ Փարիզյան ակումբը հրաժարվել էր կատարել այդ որոշումը եւ հակադարձ հայտ էր ներկայացրել։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ