Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, «Fiat»-ը, «Opel»-ը և «Ford»-ը
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 21։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արման Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի, Երևանի բնակիչ 36-ամյա Տարոն Ա․-ի վարած «Ford» մակնիշի, 33-ամյա Արամ Ա․-ի վարած «Fiat» մակնիշի և 41-ամյա Ալիկ Խ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ