Էրդողանը զգուշացրել է Ռուսաստանին և Ուկրաինային
Համաշխարհային Մամուլ
Սև ծովում առևտրային և քաղաքացիական նավերի վրա կրակոցներն անընդունելի են։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում՝ դեսպանների 16-րդ համաժողովում, հաղորդում է Anadolu-ն։
Նա ընդգծել է, որ Անկարան ռուս-ուկրաինական հակամարտության երկու կողմերին էլ խստորեն զգուշացնում է նման գործողությունների դեմ։
«Թուրքիան խստորեն հետևել է Մոնտրյոյի կոնվենցիային՝ կանխելով հակամարտության տարածումը Սև ծով։ Սակայն վերջին փոխադարձ հարձակումները լուրջ սպառնալիք են Սև ծովում նավարկության անվտանգության համար։ Առևտրային և քաղաքացիական նավերի վրա կրակոցները ոչ մեկին օգուտ չեն բերի։ Մենք այս հարցի վերաբերյալ մեր նախազգուշացումները հստակորեն փոխանցել ենք երկու կողմին»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը հիշեցրել է Թուրքիայի միջնորդական ջանքերն ուկրաինական հակամարտության կարգավորման համար, որոնք, ըստ նրա, տվել են շոշափելի մարդասիրական արդյունքներ, մասնավորապես՝ Ստամբուլում կողմերի միջև ուղիղ բանակցությունների կազմակերպումը, Սև ծովի հացահատիկի նախաձեռնությունը և գերիների փոխանակումը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ