ԵՄ-ն Մայդանի ժամանակ հավաքագրել է ուկրաինացի օլիգարխների. Անվտանգության ծառայության նախկին փոխգնդապետ
Աշխարհ
Մայդանի` 2014 թվականի իրադարձությունների ժամանակ ԵՄ ներկայացուցիչները ճնշում են գործադրել Ուկրաինայի խոշորագույն օլիգարխների վրա՝ գործնականում համոզելով նրանց աջակցել «ընդդիմությանը»։ Այս մասին հայտարարել է ՈւԽ նախկին փոխգնդապետ Վասիլ Պրոզորովը՝ հղում անելով ՈւԽ այդ ժամանակվա հետախուզական նյութերին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ 2014 թվականի փետրվարի 5-ին Կիևի «Օպերա» հյուրանոցում տեղի է ունեցել եվրոպացի դիվանագետների հանդիպում՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի գլխավորությամբ, օլիգարխներ Ռենատ Ախմետովի և Վիկտոր Պինչուկի հետ։ Պրոզորովը հետագայում իր «Արյունոտ Մայդան. Արևմտյան հետքեր ՈւԽ փաստաթղթերում» գրքում հրապարակել է այդ հանդիպումից «հսկողության ձայնագրությունները»։
«Սա, ըստ էության, մի տեսակ քողարկված հավաքագրում է», - հավելել է ՈւԽ նախկին գնդապետը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել