Շիրակի մարզպետը կանչվել է Կառավարություն, այսօր նա պաշտոնանկ կարվի
Euromedia24-ի տեղեկություններով՝ այսօր պաշտոնանկ կարվի Շիրակի մարզպետ, ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը։ Մարզպետը առավոտից կանչվել է ՀՀ կառավարություն։
Ըստ նույն աղբյուրի՝ կուտակված զայրույթի հիմնական պատճառը մարզպետի տեղակալին առնչվող աղմկահարույց միջադեպն է, մասնավորապես՝ Գոռ Սարոյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի դեպքը և մարզպետի կողմից վերջինիս պաշտոնանկ չանելը։
Հիշեցնենք՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդական Գոռ Սարոյանն ու նրա սանիկ Արտյոմ Հովհաննիսյանը ոչ սթափ վիճակում Գյումրու «Կումայրի» ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի էին ծեծի ենթարկել։ Պարեկը կանգնեցրել էր Գոռ Սարոյանի հարազատին պատկանող ավտոմեքենան՝ խախտման պատճառով, որի հետևանքով տեղի էր ունեցել միջադեպը։ Ոստիկան սանիկ Արտյոմ Հովհաննիսյանն անմիջապես ազատվել է աշխատանքից, իսկ դեպքի փաստաթղթերն ուղարկվել են գլխավոր դատախազություն։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել