Ֆրանսիայում հայտնել են երկրի ՆԳՆ-ի վրա կատարված կիբեռհարձակումից հետո տվյալների խոշոր արտահոսքի մասին
Աշխարհ
Հաքերները պնդում են, որ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության համակարգերի վրա կիբերհարձակման արդյունքում գողացել են ավելի քան 16,4 միլիոն մարդու անձնական տվյալներ: Այս մասին հաղորդում է Figaro թերթը՝ հղում անելով հարձակվողների հրապարակումներին։
Անցյալ շաբաթ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հաստատել է կիբերհարձակումը և հարձակվողների մուտքը նախարարության մի քանի ներքին ֆայլեր: Նա, սակայն, նշել է, որ համակարգերի լուրջ խախտման նշաններ չեն հայտնաբերվել։
Այնուամենայնիվ, BreachForums քրեական ֆորումում գրառում կատարած հաքերները պնդում են, որ կոտրել են Ներքին գործերի նախարարության համակարգերը և մուտք են գործել 16 444 373 մարդու տվյալներին: Նրանք պնդում են, որ դա ներառում է ոչ միայն էլեկտրոնային փոստի սերվերներ, այլև ոստիկանության գրանցամատյաններ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել