Մոսկվան կարող է պահանջներ ներկայացնել ամբողջ Ուկրաինայի նկատմամբ․ ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոստովանել է, որ Ռուսաստանը կարող է ձգտել վերահսկողություն հաստատել ամբողջ Ուկրաինայի նկատմամբ: Այս մասին հայտնել է Vanity Fair-ի լրագրող Քրիս Ուիփլը, որը պատմել է իրենց զրույցի մասին։
Լրագրողի խոսքով՝ Ռուբիոյի հետ զրույցը տեղի է ունեցել դեռևս հոկտեմբերին: Այդ ժամանակ Ուիփլը հարցրել է, թե արդյոք պետքարտուղարը համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն գնահատականի հետ, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը թիրախավորում է ամբողջ Ուկրաինան: Ի պատասխան՝ պետքարտուղարը նշել է, որ բանակցություններում քննարկվել են այնպիսի տարբերակներ, որոնք կներառեին հակամարտության դադարեցումը ներկայիս առաջնագծի երկայնքով։
Ռուբիոն մանրամասնել է, որ նման առաջարկները կենթադրեին, որ Ռուսաստանը կպահպանի զգալի տարածքներ, այդ թվում՝ Ղրիմը, որը գտնվում է իր վերահսկողության տակ 2014 թվականից: Սակայն, նրա խոսքով, Մոսկվան մերժել է այդ տարբերակները, ինչը կասկածներ է առաջացնում Ռուսաստանի նպատակների սահմանափակ շրջանակի վերաբերյալ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել