Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Մայակովսկի գյուղում Երևանի բնակիչ 37-ամյա Ն․ Ս․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, ապա գազատար խողովակի հենասյանը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 46-ամյա Լ․ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)