Թաքեր Կարլսոնը հայտարարել է այսօր Վենեսուելայի դեմ պատերազմ հայտարարելու Թրամփի ծրագրերի մասին
Համաշխարհային Մամուլ
Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը, ելույթ ունենալով Judging Freedom փոդքասթում, պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է պատերազմ հայտարարել Վենեսուելային Օվալաձև աշխատասենյակում նախատեսված իր ելույթի ժամանակ։
Նա պնդել է, որ Կոնգրեսի անդամներից մեկը իրեն ասել է, որ օրենսդիրներին նախորդ օրը տեղեկացրել են Վենեսուելայի հետ «անխուսափելի պատերազմի» մասին։
«Ահա թե ինչ գիտեմ մինչ այժմ. Կոնգրեսի անդամներին երեկ տեղեկացրել են, որ պատերազմ է մոտենում, և որ այն կհայտարարվի այսօր երեկոյան՝ ժամը 21:00-ին, նախագահի ելույթի ժամանակ (Երևանի ժամանակով ժամը 6:00-ին): Արդյո՞ք դա իրականում տեղի կունենա։ Ո՞վ գիտի։ Ես չգիտեմ։ Եվ ես չեմ ուզում չափազանցնել իմ իմացած տեղեկությունները. դրանք ընդհանուր առմամբ բավականին սահմանափակ են, բայց դա է, ինչ ինձ այսօր առավոտյան ասաց Կոնգրեսի անդամներից մեկը», - ասել է Կարլսոնը փոդքասթի հաղորդավար Էնդրյու Նապոլիտանոյին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)