Որն է ԵՄ գագաթնաժողովի գլխավոր նպատակը. Politico
Համաշխարհային Մամուլ
Հինգշաբթի օրը կայանալիք ԵՄ գագաթնաժողովի հիմնական նպատակն է համոզել Բելգիայի իշխանություններին հրաժարվել ռուսական սառեցված ակտիվների բռնագրավման հարցում իրենց դիրքորոշումից։ Այս մասին հաղորդում է Politico-ն։
«Գագաթնաժողովի հիմնական նպատակն է համոզել Բելգիային հրաժարվել իր ընդդիմության դիրքորոշումից, նույնիսկ եթե դա նշանակում է բանակցությունների ձգձգում մինչև ուշ գիշեր», - նշում է հրատարակությունը։
Բելգիացի պաշտոնյաների խոսքով՝ սառեցված ռուսական ակտիվները չեն հանվի Euroclear-ի պահոցից։
Եվրոպացի առաջնորդները կքննարկեն նաև իրենց արձագանքը ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշմանը համաշխարհային տնտեսության վերաբերյալ։ Ավելին, օրակարգում կլինի դաշինքի ընդլայնման հարցը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)