Ռոնալդուն 2 առանձնատուն է գնել Կարմիր ծովի կղզիներում
Սպորտ
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» եւ Պորտուգալիայի հավաքականի 40–ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկու առանձնատուն է գել Կարմիր ծովում գտնվող մեկուսացած սաուդյան կղզիներում, հաղորդում է Red Sea Global–ը։
«Մեր առաջին այցից սկսած մենք զգացինք կապ այս կղզու եւ բնական գեղեցկության հետ։ Այստեղ մենք մեզ հանգիստ ենք զգում։ Այստեղ մեր տանը կարող ենք ժամանակ անցկացնել ամբողջ ընտանիքով»,– ասել է Ռոնալդուի հարսնացու Ջորջին Ռոդրիգեսը։
Հասնել Նուջումա հնարավոր է միայն մոտորանավակով կամ հիդրոինքնաթիռով։ Սաուդյան ափից մինչեւ կղզիներ 26 կմ է։
Ռոնալդուն 2023թ. հունվարից է հանդես գալիս «Ալ Նասրում»՝ 117 խաղում խփելով 104 գոլ, կատարելով 21 գոլային փոխանցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)