Տեսնում եմ, որ շատ ժամանակ ունես հարցազրույցներ տալու համար, ծաղրածու․ Ծառուկյանը՝ Թոփուրիային
Սպորտ
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը արձագանքել է նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի՝ օրեր առաջ հնչեցրած ծաղրական խոսքերին։
Ավելի վաղ Թոփուրիան խիստ քննադատել էր Ծառուկյանին՝ հունվարին Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտից հրաժարվելու համար։
«Դու ասում ես, որ քեզ դադար է պետք մենամարտերից՝ ընտանեկան խնդիրները լուծելու համար։ Բայց ես տեսնում եմ, որ դու շատ ազատ ժամանակ ունես այս բոլոր հարցազրույցները տալու համար։ Դու ուղղակի ծաղրածու ես», — գրել է Արմանը սոցիալական ցանցի իր էջում։
Ծառուկյանը MMA-ում անցկացրել է 26 մենամարտ և տոնել 23 հաղթանակ։ Թոփուրիան ունի 17 հաղթանակ՝ անցկացրած 17 մենամարտերում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)