Հունգարիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը հյուրընկալելու պատրաստակամության մասին
Աշխարհ
Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգելի Գուլյասի խոսքով՝ Հունգարիան պատրաստ է ցանկացած պահի հյուրընկալել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև գագաթնաժողովը Ուկրաինայի հարցում խաղաղության համաձայնագրի հասնելու համար։
«Եթե Ռուսաստանը և Ուկրաինան՝ երկու հակադիր կողմերը, հասնեն փոխզիջման կամ մոտենան դրան, ապա իմաստ կունենա գագաթնաժողով անցկացնել, և այդ դեպքում այն տեղի կունենա Բուդապեշտում», - ասել է նա։
Գուլյասը ընդգծել է, որ խաղաղության հասնելը գլխավոր նպատակն է, մինչդեռ թե որտեղ և երբ դա տեղի կունենա, պակաս կարևոր է։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ գործողությունները ոչ թե նպաստում են, այլ խոչընդոտում են հակամարտության կարգավորմանը և խաղաղությանը։
«Եվրոպան չպետք է ֆինանսավորի պատերազմը, այլ պետք է աջակցի Միացյալ Նահանգների խաղաղության ջանքերին։ Սա իրական հնարավորություն կտա խաղաղություն հաստատելու համար», - ընդգծել է Գուլյասը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)