Մախաչևը Նուրմագոմեդովին անվանել է UFC-ի պատմության մեծագույն մարտիկ
Սպորտ
UFC-ի կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը Հաբիբ Նուրմագոմեդովին անվանել է UFC-ի պատմության մեծագույն մարտիկ, հաղորդում է TNT Sports-ը:
«Ես ընտրում եմ Հաբիբին»,- այսպես է պատասխանել Մախաչևը պատմության մեջ լավագույնի վերաբերյալ հարցին:
Նուրմագոմեդովն իր վերջին մենամարտն անցկացրել է UFC 254-ում, 2020 թվականին։ UFC-ի նախկին չեմպիոնը կարիերայում գրանցել է 29 հաղթանակ: Հաբիբն այժմ Մախաչևի մարզիչն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)