Վենեսուելայի իշխանությունները սպառնալիք են Միացյալ Նահանգների համար․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ուոլց
ԱՄՆ
Վենեսուելայի կառավարությունը սպառնալիք է Միացյալ Նահանգների համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Վենեսուելային նվիրված ՄԱԿ-ի նիստում ելույթ ունենալով՝ Ուոլցը ընդգծել է, որ Բոլիվարյան Հանրապետության առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի «անօրինական ռեժիմի» քաղաքականությունն ու գործողությունները «սպառնալիք են» Արևմտյան կիսագնդում խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև Վաշինգտոնի անվտանգությանը։
Դեկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Մադուրոն ուժ ցուցաբերի Վաշինգտոնի դեմ, նման որոշումը նրա վերջին որոշումը կլինի։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)