Այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց է ընթանում․ Ալիև
Քաղաքական
Այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց է ընթանում։ Ըստ ԱՊԱ-ի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին ասել է օկուպացված Ակնայում ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ։
Բաքվի ղեկավարը առիթը բաց չի թողել ևս մեկ անգամ «հիշեցնելու», որ խաղաղության պայմանագրի նախաձեռնողը Ադրբեջանն է։
Ալիևը նաև խոսել է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին․
«Եթե պատժամիջոցներ կիրառվեին այնպիսի փոքր և ոչ հարուստ, կարելի է նույնիսկ ասել՝ աղքատ երկրի նկատմամբ, ինչպիսին Հայաստանն է, նա անպայման կդադարեցներ օկուպացիան։ Սակայն, պատժամիջոցներ ոչ միայն չկիրառվեցին, այլև ընդհակառակը, ոմանք նրանց անվճար զենքեր էին տրամադրում, և ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դոլարների», - նշել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)