«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ում Թրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններին Անտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի Ֆերստապենը «Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմում «Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ Հոուփը Մելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունի Ռեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկը Քեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվել Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն Թրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառը ԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ Փաշինյան 

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հրավիրյալ մասնակիցներ:

Օրակարգային հարցերի շրջանակում Արդարադատության նախարար, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախընտրական քարոզչության սահմանափակումների ուղեցույցը: Անդրադառնալով ուղեցույցի կառուցվածքին՝ մանրամասներ են ներկայացվել պաշտոնյաների և թեկնածուների նախընտրական քարոզչության մասնակցության կանոնների, իրավական պատասխանատվության միջոցների և այլ գործառույթների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել կուսակցությունների ֆինանսավորման համակարգին, կուսակցությունների հաշվետվողականության, թափանցիկության ապահովմանը, իրավական պատասխանատվության միջոցներին, կուսակցություններում բարեվարքության մեխանիզմներին և այլ հարցերի։

Քննարկվել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերն և դրանցով առաջարկվող փոփոխությունները:

Խորհրդի նիստի մասնակիցները հանդես են եկել իրենց դիտարկումներով և առաջարկություններով։

Վարչապետ Փաշինյանը նշել է՝ խնդիրը պետք է լինի հետևյալը, որ ոչ թե կանոններ սահմանվեն որպես թակարդներ, այլ կանոններ, որոնք կօգնեն կուսակցություններին գործել օրինական դաշտում։ «Կարծում եմ, որ այժմ ինչ քննարկում ենք, վերաբերում է կուսակցությունների բարեվարքության շրջանակին և դաշտին, և հետագայում «Կուսակցությունների մասին օրենքում» պետք է փոփոխություններ կատարվեն, օրենքով և կանոնադրություններով պետք է սահմանվի, որ կուսակցություններում լինեն մարմիններ կամ պաշտոնյաններ, որոնց վրա պատասխանատվություն դրվի դրանով զբաղվելու»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։ Երկրի ղեկավարը հավելել է՝ հակակոռուպցիոն քաղաքականությունների մշակման ճանապարհին եկել են այն եզրակացության, որ պետական կառավարման մարմիններում պետք է լինեն պաշտոնյաներ, ովքեր էթիկայի, բարեվարքության պատասխանատուներ կլինեն։ «Ինչի՞ համար դա արեցինք, որովհետև, այնուամենայնիվ, պետական կառավարման մարմիններում բոլորն իրենց գործերով զբաղված են, իսկ բարեվարքության կանոնի մասին հիշում ենք այն ժամանակ, երբ խախտում է արձանագրվում։ Նույն բանը տեղի է ունենում նաև կուսակցություններում։ Իմ առաջարկն այն է՝ մտածենք, օրենքում այնպիսի փոփոխություններ անենք, որ կուսակցության կանոնադրությամբ սահմանվի, որ կուսակցությունը պետք է ունենա անձ կամ մարմին, որը կզբաղվի կուսակցության բարեվարքության կանոններով, և այդ առումով գործընկեր էլ լինի Արդարադատության նախարարությունը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»,– ընդգծել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենց խնդիրն այն չէ, որ կուսակցություններն անընդհատ խախտումներ անեն, իսկ մարմինները տուգանեն, գործեր հարուցեն։ «Մեր խնդիրն է՝ նպաստել, որպեսզի կուսակցությունները ծավալեն հնարավորինս քաղաքակիրթ գործունեություն, ինչը միշտ չէ, որ ստացվում է, և ես հավաստիացնում եմ, որ միշտ չէ, որ չարամտությունից է, որ կուսակցություններն ուզում են խախտումներ անել»,– նշել է երկրի ղեկավարը՝ կարևորելով նաև վերոնշյալ ուղղություններով համապատասխան իրազեկում կազմակերպելը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններինՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմԱնտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի ՖերստապենըՖիննական թերթը Բեռլինում եվրոպացի առաջնորդներին «պարտվածներ» է անվանել«Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմումՌումինիան միացել է եվրոպական ռազմական համագործակցության նախաձեռնությանը«Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ ՀոուփըՄելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունիԱՄՆ կոնգրեսականը սպառնում է սահմանափակել Մասկի ընկերության պետական ֆինանսավորումըՌեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկըՔեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվելՀրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տունԶախարովան հայտարարել է, թե Զելենսկին Եվրոպայի հետ խոսում է որպես իր վասալներիԹրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառըՄիրոշնիկը պնդում է՝ Ուկրաինայում նոր «Մայդանն» այլևս հնարավոր չէԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ ՓաշինյանԻրանը խաղաղություն է առաջարկում, Թրամփը մերժում է պայմանները․ ի՞նչ է խանգարում գործարքինԱմերիկացի քաղաքագետը ՆԱՏՕ-ին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջՓարիզի նոր պայմանը Մոսկվային․ առանց Եվրոպայի՝ Աբու Դաբիում բանակցություններ չեն լինի Հայաստանում այսօր ավելի շատ բնակարաններ են կառուցվում, քան ԽՍՀՄ տարիներին․ ՓաշինյանԹրամփը ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը համարել է աշխարհի ամենահզոր երկրներըԴանիան արտաքսում է ռուս դիվանագետին․ պատճառը երաժշտի սպանության ենթադրյալ ծրագիրն էՄոսկվայի դատարանը հաստատել է Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Ռեզնիկովի հեռակա կալանքը Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ ՓաշինյանԹրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբՌիթերը Կալինինգրադում Ռուսաստանի՝ պատերազմի նախապատրաստության նշաններ չի տեսելՀորմուզում նավթատար է հրդեհվել․ ի՞նչ են հայտնում Լոնդոնն ու ԹեհրանըԳերմանիայում ընդդիմությունը պահանջում է կանցլեր Մերցի հեռացումըՀանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումներըՎենսը խուսափել է Իրանի պատերազմի և Սենատի կորստի մասին հարցիցՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ ՓաշինյանՄերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը ՀորմուզումԹրամփը զգուշացրել է Իրանին «կեղտոտ ռումբի» մասին տեղեկությունների ֆոնինԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի չորս միջնորդի դեմԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի չորս քաղաքացիների դեմՆերկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածությունԹրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումըԳազայում հարվածների հետևանքով առնվազն 7 պաղեստինցի է զոհվելԹրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեցԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը ենթարկվել է կիբեռհարձակմանՎարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանըՀորմուզով անցել է 37 նավթատար՝ նախորդ շաբաթվա 52-ի դիմացNVIDIA-ի նախկին ղեկավարի հետ կապված կնոջ շուրջ նոր բացահայտումներՀայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է․ Բուդապեշտում ավարտվել է ուժեղագույն շախմատիստների մրցաշարը. Armsport.am Թրամփի շտապ պլանն ու Ուկրաինայի հանված կետը. Փաշինյանի մեղադրանքների շարքն՝ իր քաղաքական կնքահորըԶոլնուրի․ ԱՄՆ-ի հետ բանակցելուց առաջ Իրանը յոթ պայմանի կատարում է ակնկալումԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ խոշոր առևտրային գործարքի բանակցությունների մասին
Ամենադիտված