Կառավարությունը լուծարեց «Կանթեղ շաբաթաթերթ» ՓԲԸ-ն
Քաղաքական
Կառավարությունն այսօր որոշեց լուծարել «Կանթեղ շաբաթաթերթ» փակ բաժնետիրական ընկերությունը։
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվել է ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:
Միաժամանակ հանձնարարություն է տրվել Արագածոտնի մարզպետին` լուծարման հանձնաժողովի ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկե-րության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
Ըստ «Կանթեղ շաբաթաթերթ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության՝ ընկերությունը ստեղծվել է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի 2001թ. ապրիլի 10-ի թիվ 12 որոշմամբ: Ընկերության գործունեության հիմնական տեսակը հրատարակչային գործունեության իրականացումն է:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան