«Բարսելոնայի» 18-ամյա Յամալը հայտնել է տան ամենաթանկ իրի մասին
Սպորտ
Բարսելոնայի և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը նշել է, թե որն է իր տան ամենաթանկ իրն։ Նրա խոսքով՝ դա այն գնդակն է, որով նա վճռորոշ գոլ է խփել Ֆրանսիայի հավաքականի դարպասը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում։
18-ամյա ֆուտբոլիստի պատմական գոլը օգնեց Իսպանիային հաղթել Ֆրանսիային 2:1 հաշվով՝ Դանի Օլմոյի գոլի հետ միասին։ Եզրափակչում իսպանացիները առավելության հասան Անգլիայի նկատմամբ և նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Դեկտեմբերի 10-ին Յամալը նաև գերազանցեց Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեյի ռեկորդը՝ մինչև 19 տարեկան խաղացողների շրջանում Չեմպիոնների լիգայի խաղերում կատարած գոլային գործողությունների քանակով։ Նա գոլային փոխանցում էր կատարել մրցաշարի խմբային փուլի վեցերորդ տուրում «Այնտրախտի» դեմ խաղում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)