Կիևի գրեթե մեկ երրորդը մնացել է առանց ջեռուցման
Քաղաքական
Կիևի գրեթե մեկ երրորդը ներկայումս զրկված է ջեռուցումից։ Այդ մասին Telegram-ում հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոը՝ նշելով, որ մայրաքաղաքի մի շարք շրջաններում խնդիրներ կան նաև էլեկտրամատակարարման հետ, հատկապես ձախափնյա հատվածում։
Քաղաքապետի փոխանցմամբ՝ այս պահին ջեռուցում չունի մայրաքաղաքի գրեթե մեկ երրորդը, իսկ որոշ շրջաններում ամբողջությամբ բացակայում է էլեկտրականությունը։ Նրա խոսքով՝ մասնագետները շարունակաբար աշխատում են վնասված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել Կիևի ջերմաէլեկտրակայաններից մեկի հնարավոր վնասման մասին՝ պայթյունների հետևանքով։ Խոսքը վերաբերում է ՏԷՑ-5-ին։ Դեկտեմբերի 27-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ է հասցրել Կիևի և շրջանի էներգետիկ օբյեկտներին, ինչի հետևանքով մայրաքաղաքում գրանցվել են լայնածավալ խափանումներ էներգամատակարարման համակարգում։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)