Թրամփը հստակ ուղերձ է փոխանցել Զելենսկուն
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացում է փոխանցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ նրանց սպասվող հանդիպումից առաջ։ Այդ մասին հայտնում է բրիտանական Daily Express թերթը։
Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարը պատրաստ չէ անմիջապես աջակցել Ուկրաինայի նախաձեռնություններին։ Այս համատեքստում մեկնաբանվել են Թրամփի այն խոսքերը, ըստ որոնց՝ Զելենսկին չի կարող որևէ արդյունքի հասնել, քանի դեռ այդ նախաձեռնությունները չեն ստացել իր հավանությունը։
Դեկտեմբերի 24-ին Զելենսկին հրապարակել էր խաղաղության ծրագրի բովանդակությունը, որը քննարկվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում։ Փաստաթուղթը ներառում է 20 կետ, այդ թվում՝ Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրում, Մոսկվայի և Կիևի միջև չհարձակման համաձայնագիր, խաղաղ ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի ավելացում, ինչպես նաև գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)