Զելենսկին Թրամփին հրավիրել է Ուկրաինա
ԱՄՆ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է անձամբ այցելի երկիր՝ ցույց տալու Ռուսաստանի հետ հակամարտության լուծման իր կողմից մշակված խաղաղության ծրագրի առավելությունները։ Այս մասին գրում է Axios-ը։
Ուկրաինայի առաջնորդը հայտարարել է, որ Թրամփի հետ առաջիկա հանդիպման ժամանակ մտադիր է համաձայնության գալ Ռուսաստանի հետ հակամարտության դադարեցման «շրջանակի» շուրջ։ Զելենսկին հայտարարել է խաղաղության ծրագիրը հանրաքվեի դնելու իր պատրաստակամության մասին, եթե Մոսկվան համաձայնվի հրադադարի առնվազն 60 օրով։
«Զելենսկին հաստատել է, որ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները պատրաստ են այցելել Ուկրաինա՝ գործարքի առավելությունները ներկայացնելու համար։ Նա վարկած է առաջ քաշել, որ, հնարավոր է, Թրամփն ինքը այցելի Ուկրաինա՝ դա ցույց տալու համար», - հաղորդում է Axios-ը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)