Ֆիլիպոն վրդովված է ԵՄ դրոշի ներքո Ուկրաինա զորքեր ուղարկելու գաղափարից
Աշխարհ
Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն X սոցիալական մեդիա հարթակում քննադատել է Եվրոպական Միության (ԵՄ) դրոշի ներքո Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկելու գաղափարը։
«Սա ակնհայտորեն «եվրոպական բանակի» գաղափարը պարտադրելու միջոց է, որը այս ամբողջ հակառուսական դավադրության միակ իրական նպատակն է», - նշել է Ֆիլիպոն։
Քաղաքական գործիչը շեշտել է, որ ֆրանսիացի զինվորները «բացարձակապես իրավունք չունեն գտնվել Ուկրաինայում»։ Նա նաև վստահություն է հայտնել, որ ֆրանսիական բանակը միշտ կմնա ազգային և չի կրի ԵՄ խորհրդանիշներ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)