Politico-ն 2025 թվականի անտիպարգևները շնորհել է Սարկոզիին, Թրամփին և ֆոն դեր Լայենին
Աշխարհ
Եվրոպական Politico-ն ամփոփել է 2025 թվականը և հայտարարել իր ավանդական անտիպարգևների դափնեկիրներին։ Ցանկում հայտնվել են Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Politico-ի գնահատմամբ՝ Սարկոզին անտիպարգևի է արժանացել իր հեղինակած գրքի համար, որտեղ պատմում է բանտարկության ժամանակաշրջանի մասին։ Թրամփի դեպքում պարբերականը ուշադրություն է դարձրել սոցիալական հարթակներում արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերի հրապարակմանը, իսկ ֆոն դեր Լայենը ընդգրկվել է ցուցակում՝ ԱՄՆ-ի մաքսատուրքերին հակազդելու իր քաղաքական նախաձեռնությունների պատճառով։
Նշվում է, որ Սարկոզին իր «Բանտարկյալի օրագիրը» գրքում պատմել է, թե ինչպես է Փարիզի Սանտե բանտում գտնվելու ընթացքում հեռախոսազանգեր ստացել տարբեր երկրների թագավորներից, նախագահներից և դեսպաններից։ Ավելի վաղ Փարիզի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել 2005–2007 թվականներին նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման գործով։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru