«Սա սուրճի, թեյի ու թխվածքի համար էր». Տիմոշենկոն արձագանքել է կոռուպցիայի մեղադրանքներին
Քաղաքական
Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն դատարանում մեկնաբանել է կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքները՝ հայտարարելով, որ խուզարկությունների ընթացքում Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (ՆԱԲՈւ) կողմից հայտնաբերված «կասսա» անվանումով ֆայլը վերաբերում է կենցաղային ծախսերին՝ սուրճի, թեյի և թխվածքի համար։ Նրա խոսքերը փոխանցում է УНИАН-ը։
Տիմոշենկոյի խոսքով՝ նշված ծախսերը գրանցված են եղել գրիվնաներով, ոչ թե դոլարներով, իսկ առգրավված համակարգիչը իրեն չի պատկանել, այլ եղել է նրա ընդունարանի սարքը։ Նա նաև պարզաբանել է, որ խուզարկության ժամանակ հայտնաբերված 40 հազար դոլարը ԱՄՆ-ից ստացված փոխհատուցում է՝ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի օրոք իր նկատմամբ իրականացված հետապնդման համար։
Քաղաքական գործիչը հավելել է, որ մտադիր չէ լքել երկիրը՝ հայտարարելով, որ կմնա Ուկրաինայում մինչև, իր ձևակերպմամբ, «երկիրը չազատվի ֆաշիստական ռեժիմից»։ Ավելի վաղ Տիմոշենկոն արդեն հայտարարել էր, որ իրեն մեղավոր չի համարում և ՆԱԲՈւ-ի գործողությունները որակել էր որպես լայնածավալ PR-արշավ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)